Կանադան կործանիչներ է ուղարկել Ռումինիա՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված
Կանադան Ռումինիա է ուղարկել 6 CF-18 կործանիչ՝ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ոստիկանության առաքելության ամրապնդման շրջանակներում, ինչը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է Взгляд-ը:
Այս քայլը նախաձեռնվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անվտանգության միջոցառումների ապահովման անհրաժեշտության նպատակով։
Կործանիչներն արդեն դուրս են եկել Բեգոտվիլի ռազմական բազայից: Օդանավերից բացի Կանադան նաև հարյուրավոր զինվորներ է ուղարկել: CBS-ի տվյալով՝ այս առաքելությանը, ընդհանուր առմամբ, Կանադայի ռազմաօդային ուժերի 250 զինվոր է մասնակցելու:
Ռումինիայում ամենօրյա թռիչքներ են նախատեսվում, համատեղ վարժանքներ՝ Ռումինիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ։
Ավելի վաղ իր տարածքում ամերիկյան ուժեր տեղակայելու առաջարկ էր արել նաև Լեհաստանը։










