ՃՏՊ Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհին. վարորդը մահացել է. shamshyan.com

09:42 • 30.04.14

Շտապօգնության ծառայությունից երեկ ժամը 23:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ներքին Չարբախ-Մասիս ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն. դեպքի վայր ժամանած թիվ 4 հատուկ փրկարարական ջոկատը և թիվ 17 փրկարարական ջոկատը Volkswagen մակնիշի 13 UO 437 համարանիշի ավտոմեքենայի տակից դուրս են բերել վարորդի 61-ամյա Թարխան Խաչատրյանի դին, որից հետո հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերացրել գազի արտահոսքը: 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրի բնակիչները պնդում են, որ վթարի պատճառը ճանապարհի մեծ փոսերն են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։