Մոնակոյի արքայադուստր Շառլինը Children's Institute, Inc. հիմնադրամի մրցանակին է արժանացել (լուսանկարներ)

13:27 • 30.04.14

Children's Institute, Inc. կազմակերպության ամենամյա գարնանային ընթրիքի ընթացքում Մոնակոյի արքայադուստր Շառլինն արժանացել է Champion of Children Award մրցանակի՝ տարբեր բարեգործական հիմնադրամների հետ ակտիվ համագործակցելու համար, ներառյալ՝ իր սեփական Princess Charlene of Monaco Foundation հիմնադրամը, հայտնում է buro247.ru-ն։

 

Children's Institute, Inc. բարեգործական կազմակերպությունն արդեն ավելի քան մեկ դար օգնում է Լոս Անջելեսի երեխաներին, որոնք ընտանիքում ենթարկվել են բռնության։ Հասարակության հանդեպ վստահությունը վերականգնելու և աղքատության խոչընդոտները հաղթահարելու համար կազմակերպությունը մշակում է աճող սերնդին աջակցելու ծրագրեր, հատկացնում բժշկական ծառայություններ, օգնում երիտասարդներին։

 

Children's Institute, Inc.-ի 26-րդ բարեգործական ընթրիքը կայացել է ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքում գտնվող Beverly Wilshire Hotel հյուրանոցում։ Մոնակոյի արքայադստերն ուղեկցել են դերասանուհիներ Ռիզ Ուիզերսփունը և Էնջի Հարմոնը։

Принцесса Шарлин получила награду фонда Children’s Institute, Inc.

Риз Уизерспун, принцесса Шарлин и Энджи Хармон

Энджи Хармон

Риз Уизерспун

Принцесса Шарлин