Դոնեցկի դելֆինարիումում «Խաղաղություն» անունով դելֆին է ծնվել (տեսանյութ)

13:16 • 30.04.14

Ապրիլի 30-ին՝ ուկրաինական ժամով առավոտյան 8:25-ին, Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Նեմո» դելֆինարիումում առաջին անգամ ծնունդ են ընդունել:

 

Սևծովյան դելֆինները՝ մայր Բյութին և հայր Ֆիլը, դարձել են Միր (թարգմանաբար՝ խաղաղություն) դելֆինի երջանիկ ծնողներ, գրում է korrespondent.net-ը։

 

«Դելֆինն իրեն շատ լավ է զգում և արդեն սնվում է մոր կաթով»,- ասել են դելֆինարիումի աշխատակիցները։

 

Դելֆինի անունն ընտրել են միանգամից։ «Մեր երկրի համար ամենակարևորն այժմ խաղաղությունն է»,- նշել է դելֆինարիումի անասնաբույժ Սերգեյ Լոզան։

 

Միրը դարձել է 17-րդ դելֆինը, որ ծնվել է «Նեմո» դելֆինարիումների միջազգային ցանցում՝ աշխատանքի 10 տարիների ընթացքում: