Բրիտանիայում առցանց ամենահիմար մեկնաբանությունների մասին գրքույկ է հրատարակվել

14:42 • 30.04.14

Մեծ Բրիտանիայում ուշագրավ գրքույկ է հրատարակվել, որը ներկայացնում է առցանց ամենահիմար մեկնաբանությունները, հայտնում է Газета-ն՝ հավելելով, որ այն կոչվում է Wow I'm A Genieous, The Stupidest Things Ever Said Online։

 

Աղբյուրը նկատում է, որ բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ հիմար բաներ են ասում, սակայն նախքան Facebook-ի ու Twitter-ի հայտնվելը, դրանց մեծ մասը մոռացվում էր։ Իսկ այժմ նման մեկնաբանությունները պահպանվում են համացանցում, որոնց միջից էլ գրքույկի հեղինակներն ընտրել են լավագույնները։

 

Ստորև ներկայացնում ենք ժողովածուում տեղ գտած մի քանի զավեշտալի մեկնաբանություն.

«Ինչպե՞ս համակարգչի էկրանը վերածել հայելու։ Ես փորձեցի սքանավորել այն, սակայն ոչինչ չստացվեց»։

«Կարելի՞ է որոշել, թե արդյոք ֆիլմում օգտագործվե՞լ են իրական դինոզավրեր»։

«Նախքան փողոցների գիշերային լուսավորման առաջացումը, գոյություն ունեցե՞լ են կենդանիներ, որոնք գիշերային կյանք են վարել»։

«Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ, և ինձ զայրացնում է, երբ օտարերկրացիներն ասում են, որ Ամերիկան աշխարհի ամենահիմար երկիրն է։ Դա անհեթեթություն է։ Ես կարծում եմ, որ աշխարհի ամենահիմար երկիրը Եվրոպան է»։