Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում Ռիխտերի սանդղակով 4.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը։
Ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում։
Բողազիչիի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է առավոտյան 07։03-ին, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորությամբ։
Այն մարդկանց շրջանում խուճապի պատճառ է դարձել։ Զոհեր և ավերածություններ չկան։










