Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

18:51 • 30.04.14

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք president.am կայքից։

Մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։