Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի

18:25 • 30.04.14

Ականապատ մեքենայի պայթյունի և հրթիռակոծման հետևանքով Սիրիայի Հոմս քաղաքում առնվազն 100 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի քաղաքի կառավարական թաղամասում: Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 45 զոհի, ևս 85 վիրավորների մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Հալեպ քաղաքում Սիրիայի իշխանությունների իրականացրած ռմբակոծման հետևանքով 25 երեխա է զոհվել: