Բնապահպանության նորանշանակ նախարարը պետք է զբաղվի զուտ էկոլոգիական խնդիրների լուծմամբ. բնապահպան

21:02 • 30.04.14

Քանի որ Արամայիս Գրիգորյանը եղել է Արարատի մարզպետ, նա Արարատյան դաշտի ջրային պաշարների վերականգնման խնդրին պետք է ո´չ թե բիզնեսի տեսանկյունից նայի, այլ՝ զուտ բնապահպանական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ ի պատասխան հարցի՝ ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ բնապահպանները Արարատի նախկին մարզպետ, նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանից։

«Քանի որ այստեղ բիզնեսի և բնապահպանական շահերի կոնֆլիկտ կա, ապա նորանշանակ նախարարը պետք է զբաղվի զուտ էկոլոգիական խնդիրների լուծմամբ»,-ասաց Ինգա Զարաֆյանը՝ շարունակելով, թե հստակ չի կարող ասել, որ հավատում է, թե նախարարը կլուծի առկա խնդիրները, բայց ընդգծեց, որ նա պարտավոր է զբաղվել դրանցով: