Քերին գտել է «լրտեսների» հետ Մոսկվայի բանակցությունների ձայնագրությունները. Daily Beast

10:58 • 30.04.14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտել է Ուկրաինայի արևելքում «լրտեսների» հետ Մոսկվայի բանակցությունների ձայնագրությունները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Beast-ին: Ինչպես պնդում է թերթը, Քերին այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Եռակողմ հանձնաժողովի փակ հանդիպմանը։

 

Ըստ Քերիի՝ խոսքը ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ «հատուկ ծառայությունների աշխատակիցների» ձայնագրված զրույցների մասին է։ «Մենք հստակ գիտենք՝ ով է տալիս այդ հրամանները, մենք գիտենք՝ որտեղից են դրանք գալիս»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Սակայն Քերին չի նշել այն ռուս պաշտոնյաների անունները, որոնց ձայները կան նշված ձայնագրություններում։

 

ԱՄՆ պետդեպարտամենտի և Ազգային հետախուզության տնօրենի ներկայացուցիչները The Daily Beast-ին չեն մեկնաբանել տեղեկությունը։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քերին կոչ է արել մեծացնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական բյուջեները։