Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ կապ չունի Կիևում անցկացվելիք զորավարժությունների հետ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կապ չունի Կիևում լույս մայիսի 1-ին անցկացվելիք զորավարժությունների հետ։ Քաղաքային կայազորի զորամասերի անձնակազմը և ռազմական տեխնիկան գտնվում են մշտական տեղակայման վայրերում, դրանց տեղակայում քաղաքի կենտրոնում չի նախատեսվում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությանը հղումով։
«Այսօր՝ ապրիլի 30-ին, Կիևի քաղաքային պետական վարչակազմի պաշտոնական ինտերնետ-պորտալում տեղադրված հաղորդագրությունը՝ Կիևում զորավարժությունների անցկացման մասին, ոչ մի կապ չունի երկրի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևում լույս մայիսի 1-ին զորավարժություններ են տեղի ունենալու։










