Կիևում լույս մայիսի 1-ին զորավարժություն է անցկացվելու
Կիևում լույս մայիսի 1-ին զորավարժություններ են տեղի ունենալու, տեղեկացնում է korrespondent.net-ը։
«Ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Կիևում զորավարժություններ են տեղի ունենալու։ Դրանց շրջանակներում քաղաքում մարտական տեխնիկայի շարասյուներ են տեղաշարժվելու»,-ասված է Կիևի քաղաքային վարչակազմի տարածած հայտարարության մեջ։
Հատկապես ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ տեխնիկան անցնելու է քաղաքի կենտրոնով։
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը մարտական պատրաստվածության են բերվել՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր հարձակման սպառնալիքով պայմանավորված։










