ՌԴ Պետդումայի խոսնակին թույլ չեն տվել մուտք գործել Բուլղարիա
Բուլղարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ արգելել է իր երկրի տարածք մուտք գործել Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին։ Այդ մասին հայտնում է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է Обозреватель-ը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Նարիշկինը չի կարող իրականացնել պլանային այցը Բուլղարիա, որը նախատեսված է 2014թ. մայիսի 6-8-ը։ Արգելքի պատճառը Ռուսաստանի քաղաքականության հանդեպ ԵՄ-ի սահմանափակող միջոցառումներն են։ Նարիշկինին արգելված է գտնվել ԵՄ երկրների տարածքում մինչև սեպտեմբերի 17-ը։
Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ քաղաքական գործչի բոլոր ֆինանսական միջոցները երկրի տարածքում սառեցվել են։










