ԱՄՆ-ում կալանավորին մահապատժի ենթարկելն անհաջող ընթացք է ունեցել

08:43 • 30.04.14

ԱՄՆ Օկլահոմա բանտում կալանավորի մահապատիժը դուրս է եկել վերահսկողությունից. մահացու ներարկումից հետո 38-ամյա Քլեյթոն Լոքեթը մահացել է ոչ թե անմիջապես, այլ 20 րոպե անց, տեղեկացնում է Lenta.ru-ն։


Նա նախկինում չփորձված մահացու դեղամիջոցի առաջին չափաբաժինն ստացել է 18։23-ին, սակայն 18։37-ին նա դեռ կենդանության նշաններ է ցույց տվել։ Երբ սկսել է գիտակցության գալ, բանտապետը հրահանգել է դադարեցնել մահապատիժը։


Դրանից հետո բանտային ղեկավարությունը հայտարարել է, որ Լոքեթն ստացել է բոլոր երեք ներարկումներն ու մահացել է սրտի կանգից։


Դեռևս պարզ չէ, թե ինչով է պայմանավորված եղել դատարանի վճռի կատարման նման երկար ընթացքը։


Նույն օրը նախատեսված մեկ այլ՝ Չարլզ Ուորենի մահապատժի իրականացումն այդ դեպքից հետո հետաձգվել է 2 շաբաթով։


Լոքեթն ու Ուորներն ավելի վաղ դատի էին տվել նահանգի իշխանություններին՝ պահանջելով բացահայտել մահացու ներարկման բաղադրությունը։ Սակայն նրանց հայցը մերժվել էր։


Լոքեթը մահապատժի էր դատապարտել1999թ.-ին 19-ամյա աղջկա բռնաբարության և սպանության, իսկ Ուորները՝ 1997թ.-ին երեխայի բռնաբարության և սպանության համար։