Պերուում One Direction խմբի համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 47 մարդ է տուժել
Պերուում One Direction խմբի 47 երկրպագու վնասվածքներ է ստացել համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի պատճառով:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ Sky News-ին հղումով, ոստիկանության տվյալներով՝ հրապարակի դռները բացելուն պես երիտասարդները նետվել են դեպի բեմը, ինչի հետևանքով խուճապ և հրմշտոց է առաջացել:
Երաժշտական խումբն արդեն բեմի վրա է եղել և նկատելով տեղի ունեցածը՝ փորձել է հանգստացնել հուզված երկրպագուներին՝ սպառնալով հետաձգել համերգը, եթե վերջիններս չհանգստանան և չդարարեն հրել միմյանց:
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկրպագուներին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանները տարհանել են 12-15 տարեկան 47 դեռահասի, որոնց մոտ շնչահեղձության ախտանիշեր են նկատվել: Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:










