Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին. Պուտին

10:26 • 30.04.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին։ Այդ մասին ռուսական պետության ղեկավարը հայտարարել է երեկ՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Այսօր մենք շատ լուրջ առաջընթաց գրանցեցինք։ Փորձագիտական մակարդակով միշտ չէ, որ հաջողվում է պայմանավորվել որոշ նրբությունների շուրջ, որոնք ներկայացնում են կողմերի շահերը»,- ասել է Պուտինը։

 

Նա նշել է, որ այժմ զգալի կերպով առաջ են շարժվել, և կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ նշանակված ժամկետում այն կհաջողվի ստորագրել։

 

Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի ինտեգրման վրա։ «Պատժամիջոցները (ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ) որևէ կերպ չեն ազդի եվրասիական ինտեգրման վրա»,-ասել է նա։

 

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությանը, ապա նախագիծը ներկայացվելու է ընթացիկ տարվա հունիսի 1-ին։