ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հովհաննես Սահակյանը
Ազգային ժողովում կայացավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը. ընտրվեց առաջադրված միակ թեկնածու, «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ընտրությունից հետո ասաց, որ մասնակցել է 86 պատգամավոր, կողմ է քվեարկել 80, դեմ՝ 5 հոգի: 1 քվեաթերթիկ անվավեր է եղել:
Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին իրեն վստահելու ու առաջադրելու համար. «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ խմբակցությանն ու ԲՀԿ-ին՝ մասնակցելու ու այդ բարձր վստահությունը հայտնելու համար: Ես պատրաստ եմ բարձր պատասխանատվությամբ ստանձնել Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։










