Հարավային Սուդանում ռազմական գործողություններին մասնակցում է ավելի քան 9.000 երեխա

16:06 • 30.04.14

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատար Նավի Պիլայը տեղեկացրել է, որ Հարավային Սուդանում քաղաքացիական հակամարտությանը մասնակցում է 9.000-ից ավելի երեխա։

 

«9.000-ից ավելի երեխա հավաքագրված է հակամարտող կողմերի ռազմական կազմավորումներում։ Բացի այդ, երեխաները խաղաղ բնակչության վրա դաժան հարձակումների զոհ են դառնում»,- մեջբերում է Газета-ն Պիլայի խոսքերը։

 

Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «խորապես անհանգստացած է ու կանի հնարավորը, որպեսզի այդ մայրցամաքում Ռուանդայի դեպքերը երբեք չկրկնվեն»։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 16-ին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ։