Բրիտանացի կին զինծառայողներին կարող են թույլատրել մարտնչել թշնամիների դեմ

23:23 • 09.05.14

Բրիտանիայի զինված ուժերում ծառայություն անցնող կանանց շուտով կարող են թույլատրել մասնակցել թշնամիների ֆռմ՝ զինված բախումների ժամանակ: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:


Ներկայում կանայք իրավունք ունեն ծառայել միայն ճակատային գծում՝ չմասնակցելով ռազմական գործողություններին, որոնք սպանություն են ենթադրում:


Բրիտանիայի զինված ուժերում ծառայություն անցնող կանայք անմիջականորեն թշնամու դեմ մարտնչելու իրավունք չունեն, սակայն, դատելով երկրի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդի վերջին հայտարարություններից, այդ կանոնը շուտով կարող է չեղյալ համարվել: