G7-ի երկրները «գործողությունների արտակարգ ծրագիր» կստորագրեն Ուկրաինային գազային օգնություն ցուցաբերելու համար
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են «գործողությունների արտակարգ ծրագիր» մշակել ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում Ուկրաինային այս ձմեռ օգնություն ցուցաբերելու համար:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Independent-ին հղումով, Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին պարբերականին տեղեկացրել է, որ G7-ի երկրները միասնական են այն հարցում, որ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է կանխել Կրեմլի կողմից սպառնացող վտանգը և թույլ չտալ Ռուսաստանին՝ գազն ու նավթամթերքը կիրառել որպես զենք սպառող-երկրների դեմ:
Ինչպես հաղորդում է պարբերականը` «Մեծ յոթնյակը» պայմանավորվել է Եվրոպայում բնական գազի տերմինալներ կառուցելու մասին, մինչդեռ ԱՄՆ-ը հանում է թերթաքարային գազի արտահանման արգելքը:
Այս շաբաթ G7 –ը հաստատել է ռուսաստանից եվրոպական վառելիքային կախվածության աստիճանական կրճատմանն ուղղված ծրագիրը:










