Ամերիկացիները վերջին 25 տարվա ընթացքում լավագույն առաջին տիկին են համարել Բարբարա Բուշին և Հիլարի Քլինթոնին

23:35 • 09.05.14

ԱՄՆ բնակիչները վերջին մեկ քառորդ դարի ընթացքում լավագույն առաջին տիկին են համարում Բարբարա Բուշին և Հիլարի Քլինթոնին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Wall Street Journal-ին:


Այդ մասին են վկայում NBC հեռուստանկերության և Wall Street Journal ամսագրի հասարակության շրջանում անցկացրած հարցման արդյունքները:


Ջորջ Բուշ ավագի տիկնոջ՝ Բարբրա Բուշի օգտին 1989-1993թթ.-ին անցկացված հարցումներին կողմ է քվեարկել հարցվածների 27% -ը:


Նույնպիսի կարգավիճակում է հայտնվել նաև Բիլ Քլինթոնի տիկին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ում համար 2009-2013թթ.-ին կողմ է քվեարկել հարցվածների 27%-ը: