Ամերիկյան Արկանզաս նահանգում ևս հանվել է միասեռ ամուսնությունների արգելքը

12:49 • 10.05.14

ԱՄՆ Արկանզաս նահանգի դատավոր Քրիս Պյացցան համարում է, որ նահանգում միասեռ ամուսնությունների արգելքի համար պատճառներ չկան, և չեղյալ է համարել այն, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

«Դա հակասահմանադրական փորձ է՝ սահմանափակելու «հավասարություն» բառի նշանակությունը»,-ընդգծել է Պյացցան։

 

Դեռ հայտնի չէ, թե երբ նահանգում փոքրամասնությունները կկարողանան գրանցել իրենց ամուսնությունները։
 

Անցյալ տարի ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հանել է միասեռ ամուսնությունների արգելքը՝ այն հակասահմանադրական ճանաչելով։

 

Վերջին ամիսների ընթացքում Միչիգան, Տեխաս, Յուտա, Օկլահոմա և Վիրջինիա նահանգներում փոփոխել են օրենսդրությունն ու «կանաչ լույս» վառել փոքրամասնությունների համար։