Դոնեցկում ազատ են արձակել Կարմիր խաչի առևանգված աշխատակիցներին
Ուկրաինայում «Կարմիր խաչ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախօրեին Դոնեցկ քաղաքում անհայտ անձանց կողմից առևանգված իրենց 7 աշխատակիցները ողջ- առողջ են և արդեն գտնվում են ազատության մեջ։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, կազմակերպության աշխատակիցներն առևանգվել էին՝ կասկածվելով լրտեսության համար։ Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 9-ի երեկոյան։ Ընդհանուր առմամբ, գերի էր վերցվել 7 մարդ, իսկ գրասենյակում գտնվող մյուս անձինք ազատ էին արձակվել։
Առևանգվածներից 3-ը Կիևից ժամանած կամավորականներ էին, մյուսը՝ ֆրանսիացի, ևս 3-ը՝ Դոնեցկի բնակիչ։ Հայտնի է, որ նրանք Դոնեցկում գտնվող գրասենյակ էին եկել դեղամիջոցներ մատակարարելու նպատակով։










