Մարիուպոլում այսօր սուգ է հայտարարվել

12:34 • 10.05.14

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում 7 մարդու մահվան կապակցությամբ մայիսի 10-ը սգո օր է հայտարարվել։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է Մարիուպոլի քաղաքային խորհրդի կայքը։

 

«Պայմանավորված մայիսի 9-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով, որի հետևանքով մարդիկ էին զոհվել, մայիսի 10-ը քաղաքում սգո օր է հայտարարվել։ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը ցավակցություններ է հղում զոհերի հարազատներին ու մերձավորներին»,-ասված է հայտարարության մեջ։

 

Մայիսի 9-ին Մարիուպոլում ուկրաինական ուժայինների հատուկ գործողության ընթացքում զոհվել է 7, տուժել ավելի քան 40 մարդ։