Մարիուպոլում կրկին կրակոցներ են լսվում (ուղիղ միացում)
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի կենտրոնում ճայթյուններ և կրակոցներ են լսվում, քաղաքային խորհրդի շենքի մոտ զրահապատ մեքենա է վառվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները: Korrespondent.net-ն ուղիղ հեռարձակում է առաջարկում կիզակետից։
Այնտեղ՝ Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում, ուկրաինացի ուժայինները զրահապատ տեխնիկայի կիրառմամբ հատուկ գործողություն են իրականացնում։
Նախօրեին, ըստ լրատվամիջոցների, այնտեղ զոհվել էր 7, վիրավորվել 39 մարդ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ հատուկ գործողության իրականացման հետևանքով 20 աշխարհազորային է սպանվել:
Ուկրաինայի հարավ-արևելքում մարտից հանրահավաքներ են՝ երկրի այդ հատվածի դաշնայնացման պահանջներով, ինչին Կիևը դիմակայում է հատուկ գործողություններով:










