Մոսկվայում հայը դանակահարել է ընկերոջը

13:05 • 10.05.14

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող սրճարաններից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է Kомсомольская правда-ն։


Վիճաբանությանը 4 տղամարդ է մասնակցել, որոնք ընկերներ են եղել, հայտնում է աղբյուրը։
 

Նրանցից մեկը հանել է դանակն ու հարվածել մյուսին։ Մարդասպանին ձերբակալել են մի քանի ժամ անց։ Պարզվել է, որ նա Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի է։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Միջադեպի պատճառները հայտնի չեն։