37 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել, 5 մարդ հոսպիտալացվել է

16:21 • 10.05.14

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին այսօր իրար են բախվել ГАЗ 32213 մակնիշի 2052S համարանիշի 37 համարի երթուղայինն ու Lexus մակնիշի 88 SD 888 համարանիշի ավտոմեքենաները:
 

Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Վթարը տեղի է ունեցել Պռոշյան համայնքում:


Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Lexus-ի վարորդն ու երթուղայինի 4 ուղևոր։


Նշենք, որ 37 համարի երթուղայինը սպասարկում է Քասաղ-Արգավանդ երթուղին: