Մտրակի 4.500 հարված և 32 տարվա ազատազրկում. 5 սաուդացի տղամարդ պատժվել է կանանց հետ խնջույք կազմակերպելու համար
Սաուդյան Արաբիայում դատարանը 5 տղամարդու դատապարտել է 32 տարվա ազատազրկման և մտրակի 4.500 հարվածի՝ Սբ Վալենտինի օրը կազմակերպած խնջույքի պատճառով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օրինազանցները մեղադրվում են վարձակալած տանն անծանոթ կանանց հետ զվարճանալու, ոգելից խմիչք օգտագործելու ու պարելու համար։
Նշվում է, որ տղամարդիկ ու 6 կանայք Սաուդյան Արաբիայի բարոյականության ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների համատեղ ջանքերով ձերբակալվել են փետրվարի 14-ին։
Տղամարդիկ արդեն խոստովանել են, որ խմել, պարել, ինչպես նաև առանձնացել են անծանոթ կանանց հետ։ Աղբյուրը հավելում է, որ կանանց ճակատագիրը դեռևս վճռված չէ։










