Շումախերն առաջվա պես շարունակում է մնալ Գրենոբլի հիվանդանոցում. Bild

14:13 • 10.05.14

Ավտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն առաջվա պես շարունակում է մնալ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում։ Ապրիլի 4-ին գերմանացի մարզիկի մամուլի քարտուղար Սաբինա Քեմը հաղորդել էր, որ նա կոմայից դուրս գալու նշաններ է ցույց տալիս։ Դրանից հետո խոսնակը հայտարարել էր, որ Շումախերը երբ գիտակցության գա, կտեղափոխվի վերականգնողական կենտրոն։

 

 «Մեր տեղեկություններով՝ Շումախերը դեռ գտնվում է Գրենոբլի հիվանդանոցում։ Սաբինա Քեմը նոր հայտարարություն կանի միայն այն ժամանակ, երբ էական փոփոխություններ տեղի ունենան»,- հաղորդում է գերմանական Bild-ը։

 

Շումախերը հոսպիտալացվել էր 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին, երբ դահուկ քշելիս ընկել էր և գլուխը հարվածել էր քարին։ Մինչ այժմ նա կոմայի մեջ է, հայտնում է gazeta.ru-ն։