Աշտարակում քաղաքացին օձի խայթոցից թունավորումով հոսպիտալացվել է
14:50 • 11.05.14
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 11-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Օշական գյուղի Դպրոցականներ փողոցի տներից մեկի բնակիչ Ս. Ա.-ը (ծնվ. 1951թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Placeholder










