Դուբայում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ

16:38 • 11.05.14

Դուբայում արագընթաց մայրուղում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, 13-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Ավտոբուսը, որում գտնվել է մոտ 30 ուղևոր, բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին։ Մահացածների մեծ մասը Հարավ-արևելյան Ասիայի բնակիչներ են, առավելապես՝ Հնդկաստանից և Բանգլադեշից։

Գործակալությունը նշում է, որ խոշոր ավտովթարները հազվադեպ են Արաբական էմիրություններում, որտեղ բավականին բարձր է ճանապարհային անվտանգությունը։