Տնտեսական ճգնաժամի պատճառով Հունաստանում ինքնասպանությունների թիվն ավելացել է

15:32 • 11.05.14

Հունաստանում յուրաքանչյուր օր, համաձայն վերջերս կատարված ուսումնասիրությունների, կյանքից ինքնակամ հեռանում է մեկ մարդ։ Նման իրավիճակը կապված է երկրի ծանր տնտեսական վիճակի հետ, գրում է ДНИ.ru-ն։

Առաջին անգամ հետազոտությունները ցույց են տվել, որ Հունաստանում ինքնասպանությունների աճը վերջին տարիներին անմիջական կապ ունի պետբյուջեի կրճատման հետ, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։ Մինչ ֆինանսական ճգնաժամը Հունաստանում ինքնասպանությունների մակարդակն ամենացածրն էր Եվրոպայում։ Ռիսկային խմբում, հիմնականում, հայտնվում են 45-89 տարեկան տղամարդիկ։

«Աշխատանքն գտնելը շատ դժվար է։ Գործատուները նախընտրում են աշխատանքի ընդունել ներգաղթյալներին, քանի որ նրանք ավելի քիչ գումար են պահանջում, ի տարբերություն մեզ, չեն պահանջում փոխհատուցման վճարներ»,- պատմել անօթևան Պավլոսը։

Շատ հույներ հայտնվում են փողոցում։ Ոմանք որոշում են հեռանալ կյանքից՝ չկարողանալով հաղթահարել դժվարությունները։ Նրանց թիվն աճում է։

2009-2010թթ. Հունաստանում իրականացվել է 551 ինքնասպանություն, իսկ դա նշանակում է՝ 1 օրում մոտավորապես 1 ինքնասպանություն։