Մոսկվա թռչող չինական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հոնկոնգում

19:01 • 11.05.14

Չինական «Քաթայ Փասիֆիք» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոսկվա, վթարային վայրէջք է կատարել Հոնկոնգում: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` ИТАР-ТАСС-ին հղումով:


«Սկզբում մեր չվերթը հետաձգել են մեկ ժամով, ապա թռիչքից հետո խնդիր է ի հայտ եկել ինքնաթիռի թևերի հետ կապված: Այն մեկուկես ժամ պտտվել է օդանավակայանի օդային տարածքում` վառելիքով աշխատելով, այնուհետև վերադարձել է», - գործակալությանը հայտնել է ինքնաթիռի ուղևորը:


Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դոմոդեդովոյում` 18 ժամ ուշացումով: