Մոսկվան առաջ է անցնում Նյու Յորքից դոլարային միլիարդատերերի քանակով
Մոսկվայում ապրող դոլարային միլիարդատերերի քանակը հասել է 48 մարդու, այն դեպքում, երբ Նյու Յորքում նրանք 43-ն են, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Sunday Times պարբերականին։
Համաձայն պարբերականի ամենամյա Sunday Times Rich List ցուցակի՝ միլիարդատերերի քանակով առաջատար է Մեծ Բրիտանիան. նրանց քանակը 2014թ. հասել է ռեկորդային 104-ի։
Ռուս գործարար Ալիշեր Ուսմանովը, ով երկար ժամանակ համարվում էր Մեծ Բրիտանիայի տարածքում ապրող ամենահարուստ մարդը, առաջին տեղը զիջել է 2 հնդիկ գործարարների՝ եղբայրներ Շրի և Գոպի Հինդուջաներին։










