Samsung կորպորացիայի նախագահը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Samsung Electronics հարավկորեական ընկերության նախագահ Լի Կուն Հին շտապ հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Նրա համար անցկացվել է սրտա-թոքային վերակենդանացում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Ռենհապ» գործակալությանը:
Samsung-ի ներկայացուցիչների խոսքերով՝ բիզնես ընկերության 72-ամյա նախագահն այժմ գտնվում է կորպորատիվ բժշկական կենտրոնում՝ կայուն վիճակում:
Լի Կուն Հին տառապում է շնչառական բարդություններով 1990 թվականից, երբ թոքերի վիրահատություն է տարել:
Դիտորդները նշում են, որ մագնատի առողջության հետ խնդիրները կարագացնեն Samsung-ի ղեկավարության լիազորությունները նրա որդուն՝ Լի Ջե Յանին փոխանցումը:










