Տիմոշենկոն պահանջում է դադարեցնել Ուկրաինայի արևելքում հանրաքվեն

15:00 • 11.05.14

Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն անօրինական է համարում Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հանրաքվեները և կարծում է, որ դրանք «պետք է կանգնեցնել», հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Տիմոշենկոյի մամուլի ծառայությանը:

«Ցավոք, հայտարարություններն այն մասին, որ հարկավոր է դադարեցնել «հանրաքվեի» անցկացումը, ավարտվել են նրանով, որ այժմ այս րոպեներին Դոնեցկի շրջանում նրանք արդեն ացկացնում են հանրաքվեն»,- հավելել է նա՝ նշելով, որ ընտրական քվեաթերթիկները, իր կարծիքով, պատրաստվել են նախօրոք:

Ավելի վաղ հաղորդվում էր որ, կազմակերպիչների ներկայացուցիչների խոսքերով՝ Լուգանսկի շրջանում ինքնորոշման մասին հանրաքվեին մասնակցությունը 10:00-ի դրությամբ կազմել է 22 տոկոս:

Ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել են, որ Ուկրաինայի ռազմական ուժերը նախապես «այո» քվեարկած քվեաթերթիկներ են առգրավել: