Ուկրաինայում նախապես «այո» քվեարկած 100 000 քվեաթերթիկ է առգրավվել (տեսանյութ)
Ուկրաինայի ռազմական ուժերը կագնեցրել են մեքենա, որով երեք զինված տղամարդ տեղափոխում էին ատրճանակ, ռազմամթերք և մայիսի 11-ին Դոնեցկի ինքնորոշման մասին հանրաքվեի համար 100 000 քվեաթերթիկ, որոնց վրա արդեն նշված էր «այո» պատասխանը, գրում է Business Insider-ը՝ հղում անելով Kyiv Post-ին:
Մեքենայի բեռնախցիկում քվեաթերթիկներով տղամարդիկ, որոնց ուկրաինական լրատվամիջոցները նկարագրել են որպես «զինված ահաբեկիչներ», հայտնաբերվել են Դոնեցկ քաղաքի արվարձաններից մեկում, պատմել է ոստիկանության աշխատակիցը Ukraine Observer-ին:
Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում այսօր՝ մայիսի 11-ի հանրաքվե է սկսվել ինքնորոշման մասին: Տեսանյութը հայտնվել է բազմաթիվ ուկրաինական լրատվամիջոցներում:










