104-ամյա լեհ տղամարդը 100-մետրանոց վազքի ռեկորդ է սահմանել
Լեհ երկարակյաց տղամարդը՝ 104-ամյա Ստանիսլավ Կովալսկին, 100-մետրանոց վազքի եվրոպական ռեկորդ է սահմանել՝ տարեց վազորդների շրջանում, հայտնում է Gazeta Wroclawska-ը: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, թոշակառուն եզրագծին է հասել մեկնարկից հետո 32,79 վայրկյանում:
Կովալսկին ասել է, որ այս մրցմանը հատուկ չի նախապատրաստվել: Վազքից առաջ նա միայն երեք անգամ է հաղթահարել հեռավորությունը: Նա պատմել է, որ ամեն օր քայլում կամ վազում է 10 կմ:
Կովալսկին ասել է նաև, որ մրցման ընթացքում չի հոգնել և կարող է կրկնել նույն հեռավորությունը: Նա պատրաստվում է առաջիկայում բարելավել իր իսկ ռեկորդը: Հնարավոր է՝ մասնակցի 2015-ի վետերանների գավաթին:
Հարյուր տարեկանից բարձր վազորդների շրջանում 100-մետրանոց հեռավորության հաղթահարման միջազգային ռեկորդը գրանցվել է մի քանի տարի առաջ Ճապոնիայում՝ 28 վայրկյան:










