Սիրիայի կառավարությունը կարևորում է ազգային հաշտեցումը. Ասադ

10:58 • 12.05.14

Սիրիայի կառավարությունն աջակցելու է ազգային հաշտեցման ձգտումներին՝ որտեղ հնարավոր է՝ երկրում կայունության և անվտանգության վերականգնման համար։ Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ ընդունելով Համա նահանգի պատվիրակությանը։

 

Ասադն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է պայքարն ահաբեկչության դեմ։ Նրա խոսքով՝ Սիրիայի բանակի ջանքերով երկիրը «գնում է դեպի հաղթանակ»։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ջաբրան ԱՄՆ իշխանություններին կոչ էր արել սկսել զենքի մատակարարումն ապստամբներին։


Նա նաև դժգոհել էր օդում կառավարական զորքերի ունեցած առավելությունից։