Հոլոքոստի մասին կեղծ հուշերի հեղինակը տուգանվել է 22,5 մլն դոլարով

10:54 • 12.05.14

ԱՄՆ-ում 22,5 մլն դոլարով տուգանվել է հրեաների Հոլոքոստի մասին կեղծ հուշերի հեղինակ Միշա Դեֆոնսեկան, հայտնում է The New York Post-ը:

Համապատասխան որոշում է կայացրել Մասաչուսեթսի դատարանը:  «Միշա. հուշեր Հոլոքոստի տարիների մասին» գիրքը լույս էր տեսել 1997-ին և դարձել բեսթսելլեր: Հետագայում Դեֆոնսեկան խոստովանել էր, որ այդ երկում նկարագրված իրադարձությունները հորինված են:

 

Նախքան ճշմարտության հայտնի դառնալը՝ Դեֆոնսեկան 32,4 մլն դոլար էր շահել Mt. Ivy Press հրատարակչության դեմ հայցով: Հրատարակիչը մեղավոր էր ճանաչվել պայմանագրի խախտման և հեղինակից եկամուտը թաքցնելու համար: Դեֆոնսեկային տրված գումարը դրանից հետո կազմել էր 22,5 մլն դոլար, և հենց դա էլ նա այժմ պետք է վճարի:

 

Գիրքը լույս էր տեսել 12 լեզուներով, դրա մոտիվներով Ֆրանսիայում ֆիլմ է նկարահանվել։