Հյուսիսային Կորեան շուտով անհետանալու է. Հարավային Կորեայի ՊՆ

11:03 • 12.05.14

Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ Փհենյանն ու Սեուլը վերջ չեն դնում ռազմաշունչ հռետորաբանությանը։ Մասնավորապես՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակ Կիմ Մին-սեկն ասել է, որ «հարևան երկիրը շուտով անհետանալու է»։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, պաշտոնյան հավելել է, որ «Հյուսիսային Կորեան իրական երկիր չէ և գոյատևում է միայն ի շահ մի անձի՝ բռնապետ Կին Չեն Ընի»։ Խոսնակը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հարևան երկիրը չի հարգում մարդու իրավունքներն ու հասարակության ազատությունները։

 

The Guardian-ը նկատում է, որ վերջին շրջանում ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Սեուլ կատարած այցից հետո, Հյուսիսային Կորեան է՛լ ավելի ագրեսիվ է դարձել հարևան պետության հանդեպ՝ դրա նախագահ Պակ Կըն Հենին անվանելով «մարմնավաճառ», իսկ Օբամային էլ՝ «կապիկ»։