Կրեմլը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայի հարավ-արևելքում հանրաքվեներին

12:46 • 12.05.14

Ռուսաստանում հարգանքով են վերաբերվում Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեների անցկացմանը, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

 

«Մոսկվայում հարգանքով են վերաբերվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչության կամարտահայտմանը և հույս հայտնում, որ հանրաքվեների արդյունքների փաստացի կյանքի կոչումը տեղի կունենա քաղաքակիրթ ճանապարհով, առանց բռնության որևէ ռեցիդիվների, Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների միջև երկխոսության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ երկխոսության համար ողջունվում են ցանկացած միջնորդական ջանքեր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի միջոցով:
Բացի այդ՝ Մոսկվան դատապարտել է ուժի կիրառումն Ուկրաինայի հարավ-արևելքում:

 

«Ընդգծում ենք բնակչության մասնակցության բարձր ցուցանիշ՝ չնայած քվեարկությունը տապալելու փորձերին։ Դատապարում ենք ուժի կիրառումը, այդ թվում՝ ծանր զենքի կիրառումը խաղաղ բնակիչների դեմ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի»,- նշված է հաղորդագրությունում։

 

Դոնեցկում և Լուգանսկում շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ են անցկացվել, որոնց արդյունքները Կիևի իշխանությունները չեն ընդունում։