NASDAQ-ի համանախագահ է դարձել Ադենա Ֆրիդմանը
NASDAQ ամերիկյան բորսայի համանախագահ է նշանակվել Ադենա Ֆրիդմանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Ֆրիդմանը NASDAQ է վերադառնում Carlyle Group-ում երեք տարի տևած աշխատանքից հետո: Այդ ընկերությունում նա զբաղեցնում էր ֆինանսական տնօրենի պաշտոնը, գրում է gazeta.ru-ն:
Ֆրիդմանը նոր պարտականությունների կատարմանը կանցնի հունիսի 12-ին։ Նա պատասխանատու կլինի տեղեկատվական ծառայությունների, տեխնոլոգիական որոշումների և կորպորատիվ հաճախորդական խմբերի գործերի համար:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ 44-ամյա Ֆրիդմանը հետագայում կարող է փոխարինել Ռոբերտ Գրեյֆիլդին NASDAQ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Գրեյֆիլդի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի փետրվարին, սակայն աղբյուրները պնդում են, որ նա կարող է ժամկետից շուտ լքել այդ պաշտոնը։
NASDAQ-ի ևս մեկ համանախագահ է նշանակվել Հանս-Ուլե Յոկումսենը, ով կզբաղվի համաշխարհային առևտրով և ընկերության շուկայական ծառայություններով:










