ԵՄ-ն չի ճանաչի Ուկրաինայի հարավ-արևելքում հանրաքվեի արդյունքները

10:11 • 12.05.14

Եվրամիությունը հայտարարել է, որ չի ընդունի Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, հայտնում է Взгляд-ը:

 

Չսպասելով Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեի անցկացման արդյունքների պաշտոնական հայտարարմանը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտարարել է, որ չի ճանաչի դրանք:

Ըստ Բրյուսելի՝ Ուկրաինայում այսպես կոչված հանրաքվեի անցկացումն օրինական չէ, ուստի և իրավական ուժ չունի: Սակայն միևնույն ժամանակ այսօր Բրյուսելում կքննարկվի Ուկրաինայում ստեղծվելիք նոր իրադրությունը՝ նույն հանրաքվեներից հետո:

 

Նախօրեին ԱՄՆ-ն ևս հայտարարել էր, որ չի ընդունի այդ հանրաքվեի արդյունքները:

Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կայացել էր մայիսի 11-ին։