Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 25-ին
Լիտվայի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նախօրեին անցկացված նախագահի ընտրությունների առաջին փուլի նախնական տվյալներով հավաքել է 45,83 տոկոս ձայն, ինչը բավարար չէ հաղթանակի համար, գրում է lenta.ru-ն:
Երկրորդ փուլը կկայանա մայիսի 25-ին, և Գրիբաուսկայտեի մրցակիցը կդառնա կամ Զիգմանտաս Բալչիտիսը, կամ Արթուրաս Պաուլաուսկասը, որոնք գրեթե հավասար ձայներ են հավաքել: Դեռ երկրորդ տեղը զբաղեցնում է Բալչիտիսը, ով նախնական տվյալներով ստացել է 13,70 տոկոս ձայն: Նրան հետևում է Աշխատանքի կուսակցությունից նախագահի թեկնածու Արթուրաս Պաուլաուսկասը 12,12 տոկոսով:
Գլխավոր ընտրական հանձնաժողովի նախագահ Զենոնաս Վայգաուսկասը համոզված է, որ մասնակցության ցուցանիշը կգերազանցի 50-տոկոսանոց շեմը, սակայն դեռ տվյալներ են ստացվել ոչ բոլոր ընտրատեղամասերից:










