ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարն օգտագործել է գործակալներին իր ընկերուհու անվտանգությունն ապահովելու համար. Washington Post
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնաբերել են բարձրաստիճան պետական անձանց անվտանգության ապահովմամբ զբաղվող ԱՄՆ գաղտնի ծառայության ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման փաստեր:
Ինչպես հայտնի է դարձել Washington Post թերթին, 2011 թվականի ամռանը Prowler հատուկ ստորաբաժանման մի քանի աշխատակից, որոնք Սպիտակ տան շրջակայքում հսկողություն են իրականացրել, հանվել են իրենց հերթապահությունից՝ Գաղտնի ծառայության այդ ժամանակվա ղեկավար Մարկ Սալիվանի օգնականի՝ Լիզա Չոպիի անվտանգությունն ապահովելու նպատակով, գրում է ИТАР-ТАСС-ը:
Թերթի տվյալներով՝ Գաղտնի ծառայությունը բյուջեի հաշվին Չոպիին անձնական թիկնապահներով է ապահովել առնվազն երկու ամիս: Սալիվանի ընկերուհու անվտանգությունն ապահովելու գործողությունը ստացել է «Լուսնի լույս» ծածկանունը: Չոպիին թիկնապահներ էին հարկավոր եղել, երբ նա կոնֆլիկտ էր ունեցել իր հարևանի հետ, որը սպառնացել էր նրան։










