Սիդնեյի օպերայի շենքի տանիքից փրկարարները հարբած տղամարդու են իջեցրել
Ավստրալիայի ոստիկանությունն ու փրկարարները գործողություն են իրականացրել, որի արդյունքում Սիդնեյի օպերային թատրոնի շենքի տանիքից իջեցրել են հարբած տղամարդու, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Գործողությունը տևել է մոտ մեկ ժամ։ Այդ ընթացքում շենքը փակվել է այցելուների համար, որոնք հավաքվել են շենքի մոտ և լուսանկարել են տանիքին տեղի ունեցող իրադարձությունները։
Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ սկզբում նրանք ենթադրել են, թե տղամարդը (նրա անունը չի նշվում, չի հաղորդվում նաև նա ավստրալացի՞ է, թե՞ զբոսաշրջիկ) մշակութային հաստատության տանիք բարձրացել է ի նշան բողոքի։ Այդ վարկածը, սակայն, չի հաստատվել։
«Պարզապես հարբած տղան որոշել է հասնել «առագաստին»»,-ասել են ոստիկանությունից։
«Առագաստ» անվանում են շենքի տանիքի ճարտարապետական կառուցվածքը, որն, իրոք, առագաստ է հիշեցնում։










