Դոնեցկը կսկսի ոչնչացնել զինվորներին, եթե 1 ժամվա ընթացքում Ուկրաինան դուրս չբերի զորքերը. նահանգապետ
Դոնեցկի «ազգային նահանգապետ» Պավել Գուբարյովը հայտարարել է, որ եթե Ուկրաինան մեկ ժամվա ընթացքում դուրս չբերի զորքերն ու տեխնիկան Դոնեցկի Ազգային Հանրապետության տարածքից, ապա ապստամբները կսկսեն ոչնչացնել դրանք: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
«Մեկ ժամ է մնում ուկրաինացի օկուպանտներին ներկայացված վերջնաժամկետի լրանալուն, որ նրանք վերացնեն անօրինական անցակետերը և հանեն իրենց զորքն ու տեխնիկան Դոնբասի քաղաքներից: Հակառակ դեպքում կսկվի բոլորի ամբողջական ոչնչացումը՝ և՛ տեխնիկայի, և՛ ֆաշիստների կենդանի ուժի», - աղբյուրը մեջբերում է Գուբարյովի ֆեյսբուքյան գրառումը:
Գուբարյովը նախազգուշացրել է Դոնբասի բնակիչներին, որ անցում է տեղի ունենում դեպի ռազմական դրություն:










