250 հազարով ընտանիք պահե՞լ կլինի. ըստ ՕԵԿ-ականի՝ Արթուր Բաղդասարյանը նկատի է ունեցել նաև «Օրինաց երկիր» օջախը

20:09 • 15.05.14

Արթուր Բաղդասարյանը, հայտարարելով , որ Հայաստանում հնարավոր չէ ապրել 250 հազար դրամով, նկատի է ունեցել ո´չ միայն իր ընտանիքը, այլև՝ «Օրինաց երկիրը»:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում կուսակցական առաջնորդի խոսքերը մեկնաբանելով՝ հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

 

«Մեզ համար ընտանիքը «Օրինաց երկիրն» է, այո´, այսօրվա դրությամբ Արթուր Բաղդասարյանի մեծ ընտանիքը կուսակցությունն է, իսկ Դուք գիտեք, որ ցանկացած կուսակցություն տարբեր խնդիրների հետ կապված բազմաթիվ ֆինանսական ծախսեր է կատարում: Բազմիցս ենք ասել, հիմա էլ այս հարցի հետ կապված կրկնեմ, որ «Օրինաց երկիրը« մեզ համար օջախ է»,-հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:

 

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր հրաժարականի օրը չժխտեց, որ բիզնես ունի ու հայտարարեց. «Բա եթե դա չստեղծեի, ինչո՞վ ապրեի: Այն ժամանակ չէի՞ք ասի՝ պարո´ն Բաղդասարյան, ո՞նց եք ապրում ձեր 250 հազար դրամ աշխատավարձով»: