Պետդուման կարող է մարզիկների համար ՌԴ քաղաքացիության ձեռքբերումը պարզեցնող օրենք ընդունել

23:48 • 15.05.14

Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Իգոր Անանսկին հայտարարել է, որ հանձնաժողովը կպնդի մարզիկներին ՌԴ քաղաքացիություն տալու պարզեցված օրենքի ընդունումը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով «Р-Спорт»-ին:


«Մոտ ապագայում կխնդրենք Պետդումային՝ այլ երկրների մարզիկների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին պարզեցված օրենք ընդունել»,-Իգոր Անանսկու խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը: